2025 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացու կողմից կատարած ուսման վճարի փոխհատուցումից օգտվելու նպատակով Հայաստանի Ամերիկյան Համալսարանից (ՀԱՀ) հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս) ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել բանկային փոխանցման միջոցով կատարված վճարման անդորրագիր, որտեղ նշված կլինի ուսանողի անունը ազգանունը, վճարման նպատակը, գումարը, ինչպես նաև վճարումը կատարողի անունն ու ազգանունը։ Առցանց վճարման դեպքում նշված պահանջները չբավարարող անդորրագիրը չի ընդունվի և անհրաժեշտ կլինի ներկայացնել բանկի հաստատումով նշված պահանջները բավարարող անդորրագիր։
Դիմումը լրացվում է ուսանողի կողմից և հանձնվում է ՀԱՀ հաշվապահություն էլեկտրոնային տարբերակով և դիմումին կցվում են վճարման անդորրագրերը։ Դիմումը հանձնելուն հաջորդող երեք աշխատաքնային օրերի ընթաքում, ՀԱՀ հաշվապահությունը դուրս կգրի հաշվարկային փաստաթուղթը (ինվոյսը) էլէկտրոնային տարբերակով և այն հասանելի կլինի դիմումում նշված հայտարարատուներին հայտարարագիրը լրացնելիս։
